Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կյանք է մտնում համակարգչային քննությունը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում 2011-2012 ուստարվա առաջին կուրսի ամառային քննաշրջանը կանցկացվի համակարգչային ծրագրով:

 

Հանրապետությունում առաջին անգամ փորձնական կարգով կիրառվող քննության այս ձևը հաջողության դեպքում կընդլայնվի և կյանքի կկոչվի բակալավրիատի բոլոր առարկաների քննությունների ընթացքում: Այն կապահովի քննության թափանցիկությունը, ուսանողները հնարավորություն կունենան տեսնելու իրենց աշխատանքների գնահատման գործընթացը:

ԵՊԲՀ-ի ռեկտորատի հերթական նիստում քննարկվեց և հաստատվեց համակարգչային քննության ընթացակարգը:

 

Առաջադիմողներին` անհատական թոշակ, բացակայողներին` հեռացում

 

Ռեկտորատը երաշխավորեց և որոշեց գիտխորհրդի քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել 2012-13 ուսումնական տարում Մխիթար անվանակն կրթաթոշակների արժանացնելու հարցը: Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակի արժանացնելու համար ռեկտորատը ՀՀ սփյուռքի նախարարություն ներկայացնելու համար երաշխավորեց սփյուռքահայ 4 ուսանողների` Սոցկար Պուտուլյանի (ընդհանուր բժշկության ֆակուլտետի 6-րդ կուրս, Վրաստան), Սվետլանա Խաչատրյանի (ստոմատոլոգիական ֆակուլտետի 5-րդ կուրս, ՌԴ), Արման Տարակջյանի (ընդհանուր բժշկության 6-րդ կուրս, Սիրիա) և Արման Տատոսիանի (դեղագիտական ֆակուլտետի 5-րդ կուրս, Սիրիա) թեկնածությունները:

 

Քննարկվեց նաև փետրվար-ապրիլ ամիսների անհարգելի բացակայությունների հարցը: Մեծաթիվ անհարգելի բացակայությունների համար այս անգամ հեռացվեց 10 ուսանող, որից 8-ը` արտասահմանցի: Հեռացված արտասահմանցի ուսանողներից 7-ն առաջին կուրսի ուսանողներ էին: Անհարգելի մեծաթիվ բացակայությունները հիմք հանդիսացան բուհից հեռացնել նաև նախապատրաստական բաժնի օտարերկրացի 2 ունկնդրի: Ռեկտորատի որոշմամբ օտարերկրացի մեկ այլ ուսանող հեռացվեց համալսարանի հանրակացարանի ներքին կարգապահությունը խախտելու պատճառով:

Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1267-68) 10-11.2012 Հունիս
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ